Մայիսի 31 2016

Հունիսի 1-ից երևանյան կինոթատրոններում կցուցադրվի հայկական նոր մուլտֆիլմ՝ «Անբան Հուռին»՝ նկարահանված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա:

 

Մուլտֆիլմի բեմադրող ռեժիսոր, սցենարիստ Արթուր Միքայելյանը չնայած անցած-գնացած դժվարություններին, երանությամբ է հիշում այն օրը, երբ որոշեցին նկարել «Անբան Հուռին»՝ ունենալով ընդամենը 1 միլիոն դրամից մի քիչ ավելի գումար։ Ստեղծագործական ամբողջ խումբը՝ մոտ 30 հոգի, 4 տարի աշխատել է ու ստեղծել դասական մուլտֆիլմի կանոններով ու օրենքներով «Անբան Հուռին» անիմացիոն նկարը: Արթուր Միքայելյանը մեծ ոգևորությամբ ու գոհունակությամբ է նշում յուրաքանչյուրի անունը։ Թիմային աշխատանքը վերջնական արդյունք է տվել:

 

«Անբան Հուռին» անիմացիոն ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Մուլտարտ+» ընկերության համատեղ աշխատանքն է։ Պետական աջակցությունը ֆիլմին կազմում է 12 300 000 դրամ։ Ընդհանուր բյուջեն մոտ 75 000 դոլար է՝ 31 300 000 դրամ։ Ազգային կինոկենտրոնի տրամադրած գումարից բացի, մնացած 20 միլիոն դրամը «Մուլտարտ+» ընկերությունը ձեռք է բերել indiegogo միջազգային հարթակում կազմակերպած դրամահավաքի արդյունքում։ Շատերը դիտելով մուլտֆիլմից մի հատված կամ ուղղակի տեղեկանալով ստեղծագործական խմբի նախաձեռնության մասին՝ հոժարակամ նվիրատվություն են արել՝ փորձելով աջակցել նախագծի իրականացմանը, «Անբան Հուռին» հեքիաթ - մյուզիքլի էկրանավորմանը։

 

Մուլտֆիլմի մի փոքրիկ հատվածը Youtube-ում 2 միլիոն դիտում է արձանագրել։ 2012-ին ունեցել են փոքրիկ ֆինանսավորում, 2013-ին ընդհանրապես չեն ունեցել, բայց գումարներ հայթայթելով՝ պահել են նախագիծը։ 2014-ին հանրային հանգանակության շնորհիվ անհրաժեշտ գումարը հավաքվել է։ 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը