Դեկտեմբերի 28 2015
2015թ.-ն ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից՝ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի հայաստանյան պրեմիերայով։ Դեկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը ներկայացվեց լայն հանրությանը, որից հետո էլ մտավ կինովարձույթ։
«Վարդապետի լռությունը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որը կազմել է 85 միլիոն դրամ: Պրոդյուսինգով զբաղվող «Շարմ» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ «Վարդապետի լռությունը» ներկայացվելու է ոչ ավել, ոչ պակաս՝ «Օսկարի»:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը