Ապրիլի 25 2016

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարը շարունակում է իր փառատոնային հաղթարշավը:

 

Ապրիլի 13-17-ը կինոնկարը ներկայացվել է Սամարայում կայացած «Կինո՝ երեխաների համար» միջազգային 21-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի, որպես՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ-դեբյուտ»:

 

Ֆիլմն ավելի վաղ՝ ապրիլի 6-9-ը մասնակցել է Օմսկում կայացած 10-րդ «Սիրողական և պրոֆեսիոնալ ֆիլմերի» միջազգային կինոփառատոնում, որտեղ և արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 

Հիշեցնենք, որ կինոնկարը արդեն իսկ արժանացել էր 11 միջազգային մրցանակների՝ տարբեր փառատոներում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը