Հոկտեմբերի 02 2014
Անապայում կայացած (սեպտեմբերի 21-30-ը) «Կինոշոկ - 2014» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին են արժանացել «Ռոմանտիկները» ֆիլմի ռեժիսորներ՝ Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևոսյանը։
Մրցույթին մասնակցել են 13 լիամետրաժ կինոնկարներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Էստոնիայից, Հայաստանից, Լիտվայից, Ադրբեջանից, Բելառուսից։
ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի «Կինոշոկ - 2014» բաց փառատոնի գլխավոր «Գրան - պրի» մրցանակը ստացել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին՝ «Սիմինդրի կղզին» ֆիլմի համար:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը