Հուլիսի 26 2013

«Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 7-ից կսկսվի ցուցադրվել Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» խաղարկային նոր ֆիլմ: Կինոնկարը պատմություն է երիտասարդ զույգի դրամատիկ սիրո մասին. տղան բանակում, ծառայության ժամանակ իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ` միասին հղիությունը ընդհատելու վերաբերյալ որոշում կայացնելու: Սակայն, ճանապարհին, գնացքում տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, նրան ստիպում է փոխել որոշումը:

 

Կինոնկարի գաղափարը` անշրջելիությունն է: Երբ անկարող ես փոխել կատարվածը: Ցավոք, միշտ չէ, որ մենք դառնում ենք իրավիճակի տերը եւ միշտ չէ, որ կարող ենք ճիշտ որոշում կայացնել, բայց համարյա միշտ պատասխան ենք տալիս մեր կատարած յուրաքանչյուր քայլի համար: Այս ֆիլմը սիրո եւ կանքի արժեւորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու: Ֆիլմի հեղինակները համոզված են, որ հենց «Ապակե կախազարդն» էլ այն փխրուն խորհրդանիշն է, որի մասին պատմվում է ֆիլմում:

 

35 մմ ժապավենային, գունավոր խաղարկային այս կինոնկարը նկարահանվել է «Այսօր պլյուս» անկախ կինոընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը