Դեկտեմբերի 05 2012

Ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի եւ պրոդյուսեր Միքայել Պողոսյանի` Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմը հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսում կայացած (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը) «Արփա» փառատոնի` լավագույն դերասան անվանակարգում: «Արփա» փառատոնի եւս մեկ` լավագույն սցենարիստ անվանակարգում նույնպես հաղթող է ճանաճվել հայաստանյան մեկ այլ ֆիլմ. ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Թափառում» ռոք-օպերա երաժշտական ֆիլմի սցենարի հեղինակ Արամ Սուքիասյանը: Մրցանակը հանձնվել է ֆիլմի գլխավոր դերակատար Արմեն Էլբերտին:

 

Մրցանակակիր երկու ֆիլմերն էլ նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Հիշեցնենք, որ «Արփա» փառատոնը հիմնադրվել է 1995 թվականին` Հայաստանում հոսող համանուն գետի պատվին: Փառատոնի նպատակն է համախմբել եւ ներկայացնել հայկական սփյուռքին անդրադարձող ֆիլմերը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը