Դեկտեմբերի 07 2012

 

Հայաստանը 2012 թվականին միացել է ֆրանսիական CNC-ի նախաձեռնությամբ Ֆրանսիայում 2-րդ անգամ անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին:

 

Այդ օրվա ընտրությունը պատահական չէ: Դեկտեմբերի 21-ը խորհրդանշական ամսաթիվ է` ձմեռվա գիշերահավասարի օրն է, տարվա ամենակարճ օրը, որն էլ ընտրված է կարճամետրաժ կինոյի տոնը նշելու համար: Այդ ձևաչափը ներառում է 1-ից 59 րոպե տեւողությամբ բոլոր ժանրերի ֆիլմեր:

 

Այս փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում հանրային վայրերում կցուցադրվեն 38 ծրագրում տեղ գտած 248 ֆիլմ, որոնք պատվիրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության» ֆիլմադարանից: Ընդհանուր առմամբ «Ամենակարճ օրը» ծրագրին մասնակցության համար արդեն գրանցվել է 1900 կազմակերպություն, իսկ մասնակից երկրների թիվը արդեն հասել է 50-ի: Ավելացնենք, որ բոլոր ցուցադրումներն անվճար են:

 

Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Արտերկրում կազմակերպվող ցուցադրումների համար, ֆիլմերը տրամադրվում են բացառապես «Ֆրանսիական ինստիտուտ» գործակալության կողմից, որը առաջարկում է 6 ծրագիր, մինչդեռ, քանի որ Հայաստանում այս հաստատության գրասենյակ չկա, ուստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հետ համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը իր ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Ֆրանսիական ինստիտուտի» կատալոգից պատվիրվել է 40 ֆիլմ: Եւս 29 ֆիլմ ընտրվել է 2010թ-ի «Les lutins du court métrage» ծրագրից: Երեւանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, «Նաիրի» կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, Հ1 հեռուստատեսություն և Արմենիա Հոլդինգ) 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը