Սեպտեմբերի 11 2016
Շնորհիվ անցած տարի ունեցած հաջողության, ս. թ. հուլիսի 1-7-ը Երևանում տեղի կունենա Ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը` Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության, Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:
Այս ցուցադրությունն իրականացվում է Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, որը տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:
Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որը ներառում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին նրա պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով:
Սա մի կինեմատոգրաֆիական ծրագիր է, որն անկասկած կդառնա մշակութային գործիք, որը Հայաստանում ուրուգվայական կինոն ներկայացնելուց զատ, երկու երկրների միջև դերասանների փոխանակման խթան կդառնա: Սա մի կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջև, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, և որտեղ մեծ հայկական համայնք կա:
Ֆիլմերը կցուցադրվեն իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
Ցուցադրությունը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Տեղեկությունների համար` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Ծրագիր
հուլիսի 2, ժամը 19:00, «Պապի բաղնիքը»
Ուրուգվայ, 2007, 90 րոպե, Դրամատիկական կատակերգություն
Ռեժիսոր՝ Սեսար Չարլոնե, Էնրիկե Ֆերնանդես
Դերերում՝ Սեսար Տրոնկոսո, Վիրխինիա Մենդես, Վիրխինիա Ռուիս
1988 թվական. Հովհաննես Պողոս Բ պապն այցելում է Մելոն՝ մի աղքատ քաղաք Ուրուգվայի խորքերում: Ակնկալվում է, որ ավելի քան 50 հազար այցելու կգա պապին տեսնելու: Տեղի բնակիչները պատրաստվում են մեծ առևտրի: Ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից է:
հուլիսի 2, ժամը 21:00, «Որդու վայրը»
Ուրուգվայ, 2014, 116 րոպե
Ռեժիսոր` Մանուել Նիետո
Նկարահանող խումբ` Ֆելիպե Դիեստե, Ալեխանդրո Ուրդապիժետա, Լեոնոր Կուրտուազ
Ֆիլմը մի տղայի մասին է, որը սովորում է Մոնտեվիդեոյում: Նրան տեղյակ են պահում, որ հայրը մահացել է, և ինքը պետք է մեկնի Սալտո քաղաք` մասնակցելու թաղմանը և ստանալու ժառանգությունը: Նա Սալտոյում բացահայտում է, որ հայրը իրեն թողել է պարտքեր ունեցող ագարակ, մի ծեր շուն և մի տուն, որտեղ դեռևս բնակվում է նրա սիրուհին:
հուլիսի 3, ժամը 20:00, «Այդքան շատ ջուր»
Ուրուգվայ, Մեքսիկա, Հոլանդիա, Գերմանիա, 2013, 102 րոպե
Ռեժիսորներ` Անա Գևարա/Լետիսիա Խորխե
Նկարահանող խումբ` Նեստոր Գուցինի, Մալու Չուզա, Խոակին Կաստիլիոնի
Կա՞ ավելի վատ բան, քան լինել 14 տարեկան և արձակուրդն անցկացնել հայրիկի հետ, երեխաներին տանել հանգստանալու, երբ անձրևը չի դադարում:
հուլիսի 4, ժամը 20:00, «Կենդանական վարքագիծ»
Ուրուգվայ, 2014, 84 րոպե
Ռեժիսոր` Ֆլորենսիա Կոլուչի և Գոնսալո Լուգո
Նկարահանող խումբ` Ռոբերտո Սուարս, Մարսել Կեորոգլյան, Դանիել Մելինգո և Էլիսա Գալիանո
Ծովի կենսաբանը և մի երիտասարդ կին ծանոթանում են Բրազիլիայի ճանապարհներին: Թեև թվում է, թե նրանց բնավորություններն անհամատեղելի են, կապ է հաստատվում, և նրանք շարունակում են միասին ճամփորդել: Նրանք թույլ են տալիս, որ կիրքը և անմոռացությունն իրենց ուղղորդի այս չափազանց քնքուշ և երկնային հումորով հագեցած ռոմանտիկ կատակերգությունում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը