Նոյեմբերի 01 2016
Հոկտեմբերի 28-31-ը, Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների, Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը: Հայաստանից ֆորումին մասնակցած երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ կինոնկարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներով և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:
Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք կինոփառատոների` արժանանալով, ավելի քան, 20 մրցանակների:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը