Մարտի 14 2013

Արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է հավակնորդ` մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության, «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:

 

Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի խոսքերով, այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթեւանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելառուս, Լատվիա):

 

Դերասանի խոսքերով, մինչ օրս «Նիկա» մրցանակաբաշխությանը ներկայացված որեւէ հայկական ֆիլմ հավակնորդ չի դարձել այս անվանակարգում: «Նիկա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում: Նշենք նաեւ, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաեւ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին, 2012 թվականի ամռանը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը