Ապրիլի 23 2013

Չինաստանի մայրաքաղաքում` Պեկինում ապրիլի 16-23-ը կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին, և «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին:

 

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային կինոփառատոնը ամենախոշորն է ասիական տարածաշրջանում: Այս տարի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրին գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը