Հուլիսի 23 2013

Ալթայում` հուլիսի 17-21-ը անցկացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվեցին Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողոսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին:

 

Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականացվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի, մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:

 

Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայացված են եղել նաեւ Նիկոլայ Լեբեդեւի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին. Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը