14 August 2025

«Հայ կինոժառանգության հանրահռչակում» ծրագրի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի հերթական միջոցառումը կայացավ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում։

 

Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կազմակերպվել էր հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն, որի նպատակն էր երեխաներին ծանոթացնել ազգային կինոժառանգությանը և ստեղծել մշակութային ու հեքիաթային մթնոլորտ։ Ցուցադրվեցին հայ մուլտարվեստի լավագույն նմուշներից՝ ռեժիսոր Հ․ Դիլաքյանի «Գտնված երազը» (1976թ․), ռեժիսոր Ռ․ Սահակյանցի «Կիկոսի մահը» (1979թ․), ռեժիսոր Ս․ Անդրանիկյանի «Պինգվին Վինը» (1972թ․), ռեժիսոր Ա.Մանարյանի «Հեքիաթ հայելու մասին» (1982թ․) մուլտֆիլմերը և ռեժիսոր Գ․ Մելքոնյանի «Թթենի» (1979թ․) ֆիլմը։ Դրանք իրենց գունագեղ տեսարաններով, հումորով ու կենսախինդ պահերով ջերմություն ու ուրախություն պարգևեցին երեխաներին։

 

Միջոցառման նպատակն էր ոչ միայն ժամանցի միջոցով փոքրիկներին տրամադրել դրական հույզեր, այլև խթանել ազգային ինքնության ճանաչմանն ու ամրապնդմանը՝ կինոյի միջոցով։

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը