08 September 2025

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։

 

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Հայկական կողմն առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում, համատեղ արտադրություններ և թարգմանություններ։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը:

 

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորությունը, որը փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների ոլորտային կառույցների անմիջական և սերտ համագործակցությունը՝ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը