Դեկտեմբերի 21 2020

 

Ինչպես հայտնում է Մարս Մեդիա-ն (Марс Медиа)՝ «Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, չորս ֆիլմերի հետ միասին գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար: Ցուցադրությունների իրավունքը ձեռք է բերվել բրազիլական խոշորագույն դիստրիբյուտոր և վիդեո հարթակ՝ #Encripta-ի կողմից:

 

«Երկրաշարժ» ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան (2016թ.): Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին:

 

«Սուսերով պար» ֆիլմ, ռեժիսոր՝ Յուսուպ Ռազիկով (2017-2018թթ.)։ Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ, բայց շատ բարդ ժամանակահատված ներկայացնող «Սուսերով պար» ֆիլմը նկարահանել է մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ։

 

Կից նյութի հղումը

 

https://www.facebook.com/MarsMediaEntertainment/posts/1368952279957710

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը