Մարտի 23 2021
Այսօր հայտնի դարձավ, որ 2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նախագծերից մեկը 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:
Շնորհավորում ենք Անժելա Ֆրանգյանին և նախագծի ամբողջ ստեղծագործական կազմին՝ այս կարևոր ձեռքբերման համար:
Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: Եվրիմաժի կողմից աջակցություն ստացել են թվով 5 հայկական կինոնախագիծ, որից 4-ը Կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսավորում ստացած կինոնախագծերն են։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը