Հոկտեմբերի 22 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմն ընտրվել է աշխարհի 3-րդ անիմացիոն ամենահին` «Սինանիմա» կինոփառատոնում (Պորտուգալիա) մասնակցելու համար, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Անիմեսթում (Ռումինիա)՝ հոկտեմբերի 15-ին, իսկ ասիական պրեմիերան տեղի կունենա Բուչոնի Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում, դեռ մինչ Սինանիմայի մասնակցությունը:

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):

Շնորհավորում ենք ստեղծագործական խմբին և մաղթում նոր ձեռքբերումներ։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը