Դեկտեմբերի 13 2021

 

Հարգելի կինոսերներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի՝ Musée National d’Art Moderne ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի՝ «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։ 

 

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից։ Վերականգնումը հովանավորել են Ֆիքսաֆիլմ և Կինոկլասսիկա կազմակերպությունները։ Վերականգնված ֆիլմերի նոր՝ 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը /ՀԲԸՄ/՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար։ 

 

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր՝ «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ՝ բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը