Օգոստոսի 02 2022

Օգոստոսի 1-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնում հյուրընկալվել էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և դեսպանության մշակույթի կցորդ Սիղիել Լուրդը:

 

Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվեց Կինոկենտրոնի ընդհանուր գործունեությունը, ընթացիկ և ապագայի ծրագրերը, մասնավորապես ազգային կինոժառանգության թվայնացման, վերականգնման, տարածման, պահպանման հարցերը, ինչպես նաև քննարկվեցին հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական հնարավոր ծրագրերն ու նախագծերը:

 

Դեսպանի հետ քննարկվեց նաև համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները, ինչպես նաև մասնագիտական խմբերի փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները:

 

Հյուրերին ներկայացվեց փարաջանովյան հայտնի տրիպտիխը՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերի վերականգնված տարբերակները և «Կինոյի տաճար» խորագրով ինստալացիան, որն ընդգրկում է Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը: Այս նախագիծը 2019թ.-ին հաջողությամբ ներկայացվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և նույն թվականին Երևանում՝ «Այրարատ» կինոթատրոնի նախասրահում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը