Փետրվարի 03 2023

Ուրախությամբ հայտնում ենք, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ միանգամից երկու մրցանակ է ստացել, Ֆիլմը միաձայն ստացել է France Télévisions-ի մրցանակը՝ որպես կարճամետրաժ ֆիլմ, իսկ Նանոր Պետրոսյանը ճանաչվել է լավագույն դերասանուհի France Télévisions-ի և Unifrance-ի կողմից։ Ուշագրավ է այն, որ ֆիլմի հաջողությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ֆրանսիական մամուլում, որի մասին կան տարբեր հոդվածներ, դրանց կարող եք ծանոթանալ կից հղումներով․
www.lefilmfrancais.com
www.leblogtvnews.com
www.lamontagne.fr


Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակներ։


Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը