Հունիսի 22 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում համագործակցություն ունեցավ Թումո ստուդիաների հետ, որի արդյունքում իրականացավ աշխատարան` նվիրված Հայ կինոյի հոբելյանին:
Կրիստինա Սարգսյանի ղեկավարությամբ ուսանողները ստեղծեցին հայկական ֆիլմերից ոգեշնչված վիզուալներ, որոնք հարյուրամյակին նվիրված հուշանվերներ են:
Այս հուշանվերների շարքում է Թումո ստուդիաների ուսանող Լաուրա Խաչատրյանի հեղինակած՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի ազդագիրը: Հայ կինոյի պատմության մեջ անկյունաքարային դեր ունեցող ֆիլմի ազդագիրն արդեն հասցրել է ճամփորդել մինչև Կաննի կինոփառատոն։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը