24 September 2020

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ, վերջապես հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում գտնվող ողջ ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։
Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը` երեկ մեկնարկեց այդ աշխատանքները Հայֆիլմ ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են բարձիթողի և անմխիթար վիճակում, համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն Հայֆիլմի գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։
Աշխատանքները կտևեն առնվազն ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը թերևս տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։

 

Հ.Գ. Հիշեցնենք աշխատանքները և դրանց վերաբերյալ հրապարակումները կունենան շարունակական բնույթ, ուստի եթե Դուք էլ կինոոլորտի գործիչներ եք, ոչ միայն կարող եք հետևել առցանց, այլև մասնակցել կինոժառանգության բաժնի «շաբաթօրյակներին»։
 


 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Yeznik Koghbatsi 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը