2017թ. ի վեր «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերի մասնակցությունը միջազգային հեղինակավոր տարբեր հարթակներում

 

 

  1. 2021թ. նոյեմբեր. Ռեժիսոր՝ Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» կարճամետրաժ ֆիլմը՝ մասնակցելով Սանկտ Պետերբուրգի «ПитерКиТ» XXI միջազգային ուսանողական կինոփառատոնին արժանացել է ժյուրիի մրցանակին («Ցավոտ թեմաների արծարծման համար»)։
  2. 2021թ. հոկտեմբեր. Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «ԳԼԽԻՎԱՐ» կարճամետրաժ ֆիլմը «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցույթում արժանացել է Գենադի Մելքոնյանի անվան Հատուկ մրցանակին։
  3. 2021թ. հոկտեմբեր. Ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի՝ «ԳԼԽԻՎԱՐ», Անգինե Իսանյանսի՝ «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ», Րաֆֆի Մովսիսյանի՝ «ԺԱՄԱՆՈՒՄ», Նաիրա Մուրադյանի՝ «ԹԵՎԱՎՈՐԸ» և Դավիթ Բաբայանի՝ «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» ֆիլմերը ցուցադրվել են «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթի շրջանակներում:
  4. 2021թ. սեպտեմբեր. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից չորս անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»:
  5. 2021թ. սեպտեմբեր. Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ Անիմեսթում (Ռումինիա):
  6. 2021թ. սեպտեմբեր. Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «ԺԱՌԱՆԳԸ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: «Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը անցկացվելու է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում:
  7. 2021թ. օգոստոս. Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է լավագույն անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ «Օսկարի» որակավորում ունեցող՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-26-ը Հարավային Կորեայում:
  8. 2021թ. հուլիս. Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը հուլիսի 14-ին, ցուցադրվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Օլիմպիա 3» կինոթատրոնում:
  9. 2021թ. հուլիս. Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ. հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:
  10. 2021թ. հունիս. Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 24-ից - հոկտեմբերի 3-ը:
  11. 2021թ. մայիս. Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին:
  12. 2021թ. ապրիլ. «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» վավերագրական անիմացիոն ֆիլմ․ «Միթինգ Փոյնք Վիլնյուս» (Meeting Point Vilnius) կինոֆորում, «Շուտով Էկրանին» (Coming Soon) հետարտադրական ֆիլմերի փիչինգ. արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ մասնակցություն Ֆրանսիական «Սանի Սայդ օֆ դը Դոկս» (Sunny Side of the Docs) կինոշուկային և դրան կից հետարտադրական ֆիլմերի բուտիկին, Կաննի կինոփառատոնին կից անցկացվող «Մարշե դե Ֆիլմ» (Marché du Film) կինոշուկային։
  13. 2021թ․ ապրիլ․ Դեբյուտանտ Րաֆֆի Մովսիսյանի «ԺԱՄԱՆՈՒՄ» ֆիլմն ընդգրկվել է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի` Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում։
  14. 2021թ․ մարտ․ Ռեժիսոր Անահիտ Աբադի՝ հայ-իրանական համատեղ արտադրության «ԵՎԱ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված և մարտի 17-ից-21-ը Հռոմում տեղի ունեցած 11-րդ «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացավ Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է։
  15. 2021թ․ մարտ․ Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ․ ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:
  16. 2021թ․ մարտ․ «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ․ ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում:
  17. 2021թ. մարտ. «ԱՄՐՈՑԸ» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծ․  Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համատեղ արտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը։ Համատեղ արտադրություն՝  Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան։
  18. 2021թ․ փետրվար․ «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն անցել է ընտրական փուլը և ընդգրկվել Իտալիայում՝ Տոսկանայում անցկացվելիք CYBORG FILM FESTIVAL անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում:
  19. 2021թ․ փետրվար․ Դեբյուտանտ՝ Անգինե Իսանյանսի «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկրվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոն (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցույթային ծրագրում կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկում, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան։
  20. 2021թ․ հունվար․ «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Լիոնի մետրոպոլի կազմում գտնվող Վո-ան-Վլեն քաղաքի Un poing c'est court Ֆրանկոֆոն կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ փառատոնին արժանացել է Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին։
  21. 2021թ․ հունվար․ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԻՐՈ ԴԱՐ» խաղարկային վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։
  22. 2021թ․ հունվար․ Ռեժիսոր Արամ Շահբազյանի «ՏԱՏԸ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։
  23. 2020թ․ դեկտեմբեր․ Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծերի, որոնց թվում է ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «ՀԻՆԳ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» լիամետրաժ դոկումենտալ դրաման:
  24. 2020թ․ դեկտեմբեր․ Դեբյուտանտ՝ Անգինե Իսանյանսի «ՇԵՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է 2021թ․-ի Festival du court métrage de Clermont-Ferrand միջազգային մրցույթում։
  25. 2020թ․ դեկտեմբեր․ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ» և «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ֆիլմերը գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար: Ցուցադրությունների իրավունքը ձեռք է բերվել բրազիլական խոշորագույն դիստրիբյուտոր և վիդեո հարթակ՝  Encripta-ի կողմից։
  26. 2020թ․ դեկտեմբեր․ Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» (խակ պտուղ) ֆիլմ․ «ՌեԱնիմանիա» փառատոնի շնորհիվ Հայաստանից կմասնակցի «Աննեսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։
  27. 2020թ․ դեկտեմբեր․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկար․ երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացավ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» ֆիլմը:
  28. 2020թ․  նոյեմբեր․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկար․ շնորհվել է ժյուրիի հատուկ մրցանակը–Silver Alexander Meet the Neighbors (3000 եվրո)` Սալոնիկի միջազգային կինոփառատոնում (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։
  29. 2020թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմ․ Ֆիլմը մասնակցել է Տեխասում կայացած Literally Short Film Festival 2020 փառատոնին և հաղթել «Լավագույն խաղարակային ֆիլմ» անվանակարգում։
  30. 2020թ. հոկտեմբեր․ Արամ Շահբազյանի «ՉՆՉԻԿ» ֆիլմը․ համաշխարհային պրեմիերան Բուսանի միջազգային կինոփառատոնում:
  31. 2020թ․ օգոստոս․ Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը օգոստոսի 27-ին Ֆրանսիայի Լա Ռոշելի «Լա Կուրսիվ» գլխավոր կինոթատրոնում կայացել է GNCR-ի՝ Ֆիլմերի որոնման և էքսպերիմենտների ազգային խմբավորման (Groupement national des cinémas de recherche) աջակցությունը ստացած ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ ցուցադրվել է ֆիլմը՝ ACID՝ Անկախ կինոյի կինովարձույթի ասոցիացիայի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion) գործընկերությամբ, կազմակերպության նախագահ Գոտիե Լաբրուսի, կինոռեժիսորի և L'ACID-ի համանախագահ Իդիր Սերղինի ներկայությամբ: Օգոստոսի 30-ին ֆիլմը ներկայացվել է նաև՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցող, Ֆրանսիայի Անգուլեմի ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնում։
  32. 2020թ․ սեպտեմբեր․ Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմն ընդգրկվել է Պարանայի միջազգային կինոփառատոնի (PARANÁ INTERNACIONAL FILMS FESTIVAL, Argentina) մրցութային ծրագրում։
  33. 2020թ․ սեպտեմբեր․ Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի, «Մոտիֆ Ֆիլմս» ՍՊԸ-ի «ՊԱՅՔԱՐ» նախագիծը ընդգրկվել է Սան Սեբաստիան Լա Հայզետարա վավերագրական ֆորումի ծրագրում։
  34. 2020թ. հուլիս. Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմը «The Indie For You Film» փառատոնում արժանացել է «BEST FEATURE FILM» - «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
  35. 2020թ․ հունիս․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում, հետխորհրդային շրջանում առաջին անգամ ընդգրկվեց հայկական ֆիլմ՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի համատեղ արտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ» կինոնկարը։
  36. 2020թ․ հունիս․ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմն ընդգրկվել է ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում։
  37. 2020թ. հունիս. Նյու Յորքում անցկացվող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխությունում ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմն արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» գլխավոր մրցանակին:
  38. 2020թ. հունիս. Ռեժիսորներ` Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «ՀԻՆԳ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» դեբյուտային նախագիծը ընտրվել է մասնակցելու Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Eurimages Lab Project Award ծրագրին:
  39. 2020թ. մարտ. Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «ԷՐԿԵՆ ԿԻՇԵՐ» ֆիլմը ընդգրկվել է Ռուսաստանի ամենամյա "ՆԻԿԱ" կինոմրցանակաբաշխության շորտ լիստում՝ «ԱՊՀ, Վրաստան և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտի 29-ին:
  40. 2020թ. փետրվար. Ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմը ներկայացված է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող 2020թ. Եվրոպական կինոշուկայում (EFM - European Film Market):
  41. 2020թ. հունվար. Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի՝ «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ FRIBOURG  INTL FILM FESTIVAL 2020/FIFF 2020թ. փառատոնի միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մարտի 20-28-ը:
  42. 2020թ. հունվար. Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի՝ «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» ֆիլմը 2020թ. փետրվարի 01-08-ը մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ CLERMONT-FERRAND INTL FILM FESTIVAL 2020 կինոփառատոնին:
  43. 2019թ. դեկտեմբեր. Հայնանի միջազգային կինոփառատոնում  դեկտեմբերի 1-ից 8-ը տեղի ունեցավ կինոռեժիսորներ՝ Նարինե Միրտչյանի և Արսեն Ազատյանի «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» ֆիլմի չինաստանյան պրեմիերան։
  44. 2019թ. դեկտեմբեր. Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՈՃԻ» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «Clermont - Ferrand intl short film festival 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում: 
  45. 2019թ. հոկտեմբեր. Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսորներ՝ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
  46. 2019թ. օգոստոս. Ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը հայտնվել է Լատինական Ամերիկայի փառատոնային շարքերում՝ Վենեսուելայի փառատոնում արժանանալով միանգամից հինգ մրցանակի:
  47. 2019թ. օգոստոս. Ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը հաղթող է ճանաչվել Օրենբուրգի փառատոնի գլխավոր «Միահյուսված զուգահեռներ» անվանակարգում։
  48. 2019թ. ապրիլ, Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում կայացավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի հարավ-ամերիկյան պրեմիերան։
  49. 2019թ. ապրիլ. «ՏԱՔ ԵՐԿԻՐ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ» ֆիլմի առաջին ցուցադրումը Ամստերդամից հետո կայացավ Բրյուսելում:
  50. 2019թ. ապրիլ. Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «ԱՐԵՎ, ՍԱՐԵՐ ՈՒ ՍԵՐ» ֆիլմը:
  51. 2018թ. հոկտեմբեր. Ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի «Արփա» միջազգային փառատոնում արժանացավ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
  52. 2018թ. սեպտեմբեր. Ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը Գերմանիայի «GOTBUSS» փառատոնում արժանացավ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:
  53. 2018թ. հուլիս. Հայ-ռուսական համատեղ արտադրության ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմը ԱՄՆ-ի «Ակոլադ Գլոբա» կինոփառատոնում արժանացել է  հատուկ մրցանակի:
  54. 2018թ. մայիս. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոնրեալի միջազգային կինոփառատոնում:
  55. 2018թ. ապրիլ. Հայ-ռուսական համատեղ արտադրության, ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «ՍՊԻՏԱԿ» լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի (19-26-ը ապրիլի) հիմնական մրցութային ծրագրում։ Հենց այնտեղ էլ կկայանա կինոնկարի համաշխարհային պրեմիերան:
  56. 2018թ. ապրիլ. Ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը Մեքսիկայի միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է 10 հավակնորդ ֆիլմերի ցանկում:
  57. 2018թ. մարտ. Ռեժիսոր Միքայել Պողոսյանի «ԼՈՐԻԿ» ֆիլմը Էստոնիայում կայանալիք «Սև գիշերներ» ամենամյա կինոփառատոնում ներկայացվել է խաղարկային ֆիլմերի մրցութային բաժնում:
  58. 2018թ. մարտ. Ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «ԳՆԵՄ, ՎԱՃԱՌԵՄ» ֆիլմը Թաթարստանում արժանացել է Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարության հատուկ մրցանակի:
  59. 2018թ. մարտ. Ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «ԳՆԵՄ, ՎԱՃԱՌԵՄ» ֆիլմը Տաջիկստանում արժանացել է Նավսոզ 3-րդ միջազգային կինոփառատոնի Լավագույն օպերատորական աշխատանք  մրցանակի:
  60. 2017թ. Ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի Քլիվլենդի միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է մրցութային ծրագրում:
  61. 2017թ. Ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի «Օսկար» մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
  62. 2017թ. Ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմն ընդգրկվել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
  63. 2017թ. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային փառատոնում:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Yeznik Koghbatsi 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը