ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ

Ռեժիսոր(ներ) Արամ Շահբազյան

Սցենարիստ(ներ) Աննա Սարգսյան

Օպերատոր(ներ)Արթուր Ղարայան

Տարեթիվ2015

Դերասան(ներ)Սվանտե Լունդգրեն (Շվեդիա)

Պրոդյուսեր(ներ)Մանվել Սարիբեկյան

Ընկերություն(ներ)«Ման Փիքչերս» ստուդիո

88 րոպե

 

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:

Այն փաստագրություն է, խաղարկային դրվագներով և կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա:

Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ժողովրդի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա), որոնք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Ֆիլմը վարում է շվեդ պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզ»:

Ֆիլմը նվիրված է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք համայն հայության և մարդասիրական դրսևորման վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը