Ռեժիսոր(ներ) Անդրանիկ Թորոսյան
Սցենարիստ(ներ) Անդրանիկ Թորոսյան
Առաջին ցուցադրություն2020
Պրոդյուսեր(ներ)Իզաբելլա Ներսիսյան
Ընկերություն(ներ)ԴԻՋԻՖԻԼԴ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱ
7 րոպե
----------------------
Վիրտուալ իրականության խաղով տարված՝ Սարգիսը հայտնվում է անտառում և մոլորվում։ Ճամփան գտնելու համար փորձում է օգտվել բջջային հավելվածից, սակայն հեռախոսի մարտկոցը հանգում է, և նա մտածում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ։
Բարեբախտաբար օգնության է գալիս մի ծեր գայլ, որը Սարգսին խնդրում է պատմել, թե ինչ է պատահել։ Իմանալով, որ տղան ուզում է սթարթափ հիմնել՝ գայլը նրան նվիրում է գյուտերի մասին մի հին գիրք, որի հեղինակներն ինքն ու Սարգսի պապն են։ Տղան շատ է զարմանում: Գայլը պատմում է նրա պապի մասին և ցույց է տալիս ետդարձի ճանապարհը: Սարգիսն այնքան է ոգևորվում և շտապում վերադառնալ, որ հեռախոսը մոռանում է անտառում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը