ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ

Ռեժիսոր(ներ) Նորա Մարտիրոսյան

Սցենարիստ(ներ) Նորա Մարտիրոսյան, Էմմանուել Պագանո

Օպերատոր(ներ)Սիմոն Ռոկա

Տարեթիվ2020

Դերասան(ներ)Դավիթ Հակոբյան, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Գրեգոար Քոլին, Նարինե Գրիգորյան, Վարդան Պետրոսյան

Պրոդյուսեր(ներ)Անի Որսկանյան, Ջուլի Փարատյան, Անաբել Նեզրի

Ընկերություն(ներ)Sister Productions, «անԷվա պրոդակշն», Kwassa Films

100 րոպե

 

Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում` ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին…․

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը