Փետրվարի 16 2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է փետրվարի 12-ին մեկնարկած Բեռլինի միջազգային կինոփառատոնի (Բեռլինալե) Եվրոպական կինոշուկային (EFM)՝ առանձին տաղավարով՝ ներկայացնելով Հայաստանը որպես համարտադրության, ներդրումների և ստեղծագործական համագործակցության համար գրավիչ հարթակ։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը միջազգային գործընկերներին ներկայացնում է պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, Հայաստանում գործարկված Cash Rebate ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի արտադրական և ինստիտուցիոնալ ներուժը։

 

Հայկական տաղավարը գործում է ոչ միայն որպես ներկայացուցչական հարթակ, այլև որպես ակտիվ աշխատանքային միջավայր՝ ապահովելով հայ արտադրողների և միջազգային գործընկերների միջև նպատակային հանդիպումներ։ Այս տարի EFM-ին Հայաստանից մասնակցում է 10 ընկերություն՝ 18 մասնագետների ներգրավմամբ, ինչը վկայում է ոլորտի աճող ակտիվության և միջազգային համագործակցության ընդլայնման մասին։

 

Տաղավարում արդեն կայացել են մի շարք աշխատանքային հանդիպումներ՝ ուղղված հայկական նախագծերի միջազգային առաջխաղացմանը, համարտադրական գործընկերությունների ձևավորմանը և ներդրումային հնարավորությունների քննարկմանը։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը