Ապրիլի 24 2021

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանվող «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի «Արշալույսի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի նախագիծը ապրիլի 15-16 մասնակցել է «Միթինգ Փոյնք Վիլնյուս» (Meeting Point Vilnius) կինոֆորումի «Շուտով Էկրանին» (Coming Soon) հետարտադրական ֆիլմերի փիչինգին, որի ընթացքում միջազգային կինոինդուստրիայի պրոֆեսիոնալներին են ներկայացվել 25 միջազգային կինոնախագծեր։ «Արշալույսի Լուսաբացը» նախագիծը արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ մասնակցություն Ֆրանսիական «Սանի Սայդ օֆ դը Դոկս» (Sunny Side of the Docs) կինոշուկային և դրան կից հետարտադրական ֆիլմերի բուտիկին, ինչպես նաև Կաննի կինոփառատոնին կից անցկացվող «Մարշե դե Ֆիլմ» (Marché du Film) կինոշուկային:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

«Արշալույսի Լուսաբացը» անիմացիայի և վավերագրության համադրությամբ պատմում է Մեծ Եղեռնը վերապրած և Հոլիվուդյան կինոաստղ դարձած Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) կյանքի ոդիսականը։

Ֆիլմը ստեղծվում է Զորյան Ինստիտուտի հետ համատեղ և հանդիսանում է Հայաստանի (Բարս Մեդիա), Գերմանիայի (Գեբրաուդեր Բիթս) և Լիտվայի (Արթոքս Լեյվելակիո Կլուբաս) համատեղ արտադրություն։ Ֆիլմի անիմացիոն մասը իրականացվում է հայկական «Օն-Օֆ» և Լիտվական «Մեյնարդաս» անիմացիոն ստուդիաների կողմից։ Ֆիլմը արժանացել է Եվրիմաժի ֆինանսավորմանը և էկրան կբարձրանա 2021թ. ավարտին:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը