Ապրիլի 18 2022
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հայ կինոյի օրվան նվիրված միջոցառումը, այդ օրը Հայաստանի ազգային կինոկենտրոնի արշավին միացան «Մոսկվա» և «Քաջարան» կինոթատրոնները։ Այժմ կարող ենք արձանագրել, որ Հայ կինոյի օրը նշելը այլևս դարձել է բարի ավանդույթ, կարևորելով այս տոնը մենք նպատակ ունենք նպաստել հայ կինոարտադրության վերելքին, զարգացմանը, քարոզչությանն ու տարածմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ հայ հանդիսատեսին կոչ ենք անում դիտել հայկական ֆիլմերն ու դրանով իսկ աջակցել ազգային կինոյին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը