Մարտի 27 2020

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրինությունը՝ հետևելով կառավարության կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմանը՝ մարտի 16-ից Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքները մասնակիորեն կկազմակերպի հեռահար՝ խոցելի խմբերի համար։
Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը