Նոյեմբերի 29 2022
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, Մոսկվայի` «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում նորանոր մրցանակներ։
Կից՝ մամուլի անդրադարձը
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը