ԶՈՒԼԱԼԻ (2021թ.)

Ռեժիսոր(ներ) Հայկ Օրդյան

Սցենարիստ(ներ) Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան

Օպերատոր(ներ)Արման Օրդյան

Առաջին ցուցադրություն2021

Դերասան(ներ)Հերմինե Ստեփանյան, Մարինե Պետրոսյան, Արտյոմ Մելիքյան, Արտաշես Շահվերդյան, Արման Նավասարդյան, Քրիստինա Հովակիմյան, Վահագն Գասպարյան, Արտյոմ Ազարյան, Վահագն Թամրազյան, Համլետ Թադևոսյան, Ֆրիդա Յորք, Հակոբ Հակոբյան

Պրոդյուսեր(ներ)Հայկ Օրդյան

Ընկերություն(ներ)Օրդեր ֆիլմ փրոդաքշն

90 րոպե

 

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:

Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:

Փառատոներ

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը