Ապրիլի 03 2023
Ամփոփվեցին հանդիսատեսի քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Ավրորայի լուսաբացը» հաղթեց «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգը/AUDIENCE AWARD: Նշեք նաև, որ նույն փառատոնում ֆիլմը նոմինացված էր Camera Justitia (արդարության տեսախցիկ) մրցանակին և արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման: Կինոփառատոնը Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված խոշոր միջոցառումներից է, որը տեղի է ունենում Խաղաղության և արդարության միջազգային քաղաք Հաագայում։
Ավրորայի առաքելությունը շարունակվում է. Երբեք չմոռանալ...
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություններ:
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։
Ֆիլմի մասին ավելին՝ ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը