Օգոստոսի 17 2023
Ուրախությամբ հայտնում ենք, որ ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյանի, պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» ֆիլմն արժանացել է Լոս Անջելեսի Օսկարի և Բաֆտայի որակավորում ունեցող LAshortsFest կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակներ։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
Ավելին՝ ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը