Նոյեմբերի 09 2023

Հոկտեմբերի 24-27-ը «Հայկական Կինոդար»-ի ցուցադրությունների նոր հասցեն Վայոց Ձորն էր՝ Ջերմուկ, Գնդեվազ, Վայք, Վերնաշեն, Գետափ բնակավայրերը:
 
Վայոց Ձորի հանդիսատեսին ջերմ հանդիպում էր սպասվում հայ կինոյի սիրված ֆիլմերի հետ՝ հիշեցնելով ազգային կինոյի մեծ վարպետների թողած կինոժառանգությունը: Իսկ Վայքի հանդիսատեսին ևս մեկ անակնկալ մատուցվեց:
 
Վայքի մշակույթի տանը նշվեց կոմպոզիտոր, ջազային երաժիշտ Մարտին Վարդազարյանի 85-ամյա հոբելյանը: Մի արվեստագետ, որը հավասարապես պատկանում է ինչպես երաժշտությանը, այնպես էլ ազգային կինոյին: Նա 40-ից ավելի ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Հոբելյանական միջոցառմանը ներկայացվեց նրա անցած ստեղծագործական ճանապարհը և ցուցադրվեց «Բարև, ես եմ» ֆիլմը, որի երաժշտության հեղինակը Մարտին Վարդազարյանն է:
 
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը