Սեպտեմբերի 14 2022

Սեպտեմբերի 6-ից 11-ը Իտալիայի Բիշելիե քաղաքում տեղի ունեցավ Սալենտոյի միջազգային 19-րդ կինոփառատոնը։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ։

 

Բացման արարողությանը ներկա էին Բիշելիեի քաղաքապետ Անջելանտոնիո Անգարանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի ղեկավար Կարլո Կոպոլլան, հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի գլխավոր դերակատար Հերմինե Ստեփանյանը Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի փայլուն դերակատարման համար ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը:

 

Հետաքրքիր ձևով է մեկնաբանվում Հերմինե Ստեփանյանի խաղը փառատոնի պաշտոնական էջում։ Նշվում է, որ հայ դերասանուհու խաղը արտասովոր կերպով է ցույց տալիս ցավն ու սերը, երբ խոսքեր չեն ասվում, բայց բացահայտվում են իր հայացքում, կեցվածքի, ժպիտի և անմարդկային հնչյունների կամ իր ներսում եղած իմաստալից լռության մեջ։

Ինչպես հայտնում են ֆիլմի ստեղծագործական կազմից, իրենց համար շատ կարևոր է, որ ֆիլմի առաջին հաղթանակը գրանցվեց հենց Իտալիայում։

 

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը