08 April 2026
Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբերի անդամների թեկնածուների ցանկի համալրման մասին
Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է փորձագետների թեկնածուների հավաքագրում` կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներում փորձագիտական հանձնախմբերի ձևավորման նպատակով ստեղծված թեկնածուների ցանկը՝ փորձագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու նպատակով:
Համաձայն Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբի անդամ կարող են ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուները, որոնք ունեն կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել են կինոփառատոնի մրցանակ և բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.
2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.
3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է։
Ծանոթություն`
Հիմնադրամի և փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքվում է պայմանագիր, որը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.
Վերոնշյալ՝ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների թեկնածուների ցանկում ընդգրկվել ցանկացող մասնագետները պետք է This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին ուղարկեն լուսանկարով ընդլայնված կենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթության, մասնագիտության, փորձառնության, աշխատանքային, մրցանակային և անհրաժեշտ այլ տվյալներ, ինչպես նաև՝ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (ցանկալի է gmail.com): Առցանց ուղարկվող նամակում հարկավոր է նշել՝ «Փորձագետների թեկնածուների ցանկում ընդգրկվելու հայտ»:
Փորձագետների թեկնածուների հայտերն ընդունվում են միշտ և անժամկետ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը