Ապրիլի 08 2026

Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբերի անդամների թեկնածուների ցանկի համալրման մասին 

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է փորձագետների թեկնածուների հավաքագրում` կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներում փորձագիտական հանձնախմբերի ձևավորման նպատակով ստեղծված թեկնածուների ցանկը՝ փորձագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու նպատակով:

 

Համաձայն Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբի անդամ կարող են ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուները, որոնք ունեն կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել են կինոփառատոնի մրցանակ և բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.

2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.

3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է։

 

Ծանոթություն`

    Հիմնադրամի և փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքվում է պայմանագիր, որը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.

  1. Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել Հայաստանի կինոյի հիմնադրամի կամ լիազորված պետական մարմնի աշխատակից:
  2. Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, եղբոր և քրոջ ամուսինն ու երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպություններն ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում ընդգրկված լինելու ողջ ընթացքում չեն կարող մասնակցել տվյալ խմբավորման մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ խմբավորման մրցույթին ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում:
  3. Նման հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբերում աշխատելու հնարավորությունից և հիմնադրամը միայն այդ տեղի համար ընտրում է նոր թեկնածու:
  4. Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, սյուժեները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել ուրիշ նպատակով, բացի մրցույթի կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:

 

Վերոնշյալ՝ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների թեկնածուների ցանկում ընդգրկվել ցանկացող մասնագետները պետք է Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկեն  լուսանկարով ընդլայնված կենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթության, մասնագիտության, փորձառնության, աշխատանքային, մրցանակային և անհրաժեշտ այլ տվյալներ, ինչպես նաև՝ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (ցանկալի է gmail.com): Առցանց ուղարկվող նամակում հարկավոր է նշել՝ «Փորձագետների թեկնածուների ցանկում ընդգրկվելու հայտ»:  

 

Փորձագետների թեկնածուների հայտերն ընդունվում են միշտ և անժամկետ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը