06 July 2023
Կինոնկարների նախագծերի 2023.2 մրցույթի անցկացման մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2023 թվականին խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում
հատկացնելու նպատակով:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական ncca.am կայքի
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Մրցույթի մասնակցելու համար պետք է հայտ ուղարկել՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին, ս/թ հուլիսի 11 -ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2023 թ. օգոստոսի 9, ժ․23:59
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը